Թրամփը սպառնացել է դադարեցնել ողջ առևտուրն Իսպանիայի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրն այն բանից հետո, երբ Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաբազաներն Իրանի դեմ գործողություններում, հաղորդում է BBC-ն։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Իսպանիան «սարսափելի» է եղել, և որ ինքը «պատրաստվում է դադարեցնել ողջ առևտուրը»։ «Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ, - ասել է նա։ - Ես կարող եմ վաղը կամ նույնիսկ այսօր դադարեցնել Իսպանիայի հետ կապված ամեն ինչ, Իսպանիայի հետ կապված բոլոր գործերը», - նշել է Թրամփը։
Թրամփը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդել են, որ ԱՄՆ-ն կարող է օրինականորեն արգելք դնել Իսպանիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Իսպանիայի կառավարությունից այն բանի համար, որ նրանք հրաժարվել են ենթարկվել ՆԱՏՕ-ի պահանջին և երկրի պաշտպանական ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի 5%-ին՝ ի տարբերություն շատ այլ եվրոպական երկրների։ Թրամփն ավելի վաղ առաջարկել էր Իսպանիային տնտեսական պատժամիջոցների ենթարկել։
Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է վերանայել Իսպանիայի հետ իր առևտրային հարաբերությունները, ապա պետք է հարգի մասնավոր ընկերությունների ինքնավարությունը, միջազգային իրավունքը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ համաձայնագրերը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանի վրա անվանել էր «անհիմն, վտանգավոր ռազմական միջամտություն», որը խախտում է միջազգային իրավունքը։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան