Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանի խուզարկությունն օրինական է եղել
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանի խուզարկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ դեկտեմբերի 5-ին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 137 հոդվածի հիման վրա՝ «Աձնական կյանքի անձեռնմխելիության խախտում»: Հետաքննության համաձայն՝ նա դերասանի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն էր հավաքում եւ տարածում ԶԼՄ-ներում՝ առանց ամուսնու իմացության եւ համաձայնության:
Հիշեցնենք, որ 82-ամյա արվեստագետի եւ նրա 38-ամյա նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փոխհարաբերությունների շուրջ սկանդալը սկսվեց հոկտեմբերի 10-ին, երբ դերասանը հիվանդանոցում էր հայտնվել եւ հայտարարել էր, որ պատրաստ չէ ներել կնոջը, ով, վերջինիս խոսքով, մեծ ցավ է պատճառել իրեն:
Միաժամանակ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենն էր, հրաժարվել է պաշտոնից սեփական ցանկությամբ եւ հայտարարել, որ մտադիր է ամուսնալուծվել:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում