Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարած հանցավոր խումբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի շարք անձանց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի անվան շահարկմամբ խաբեությամբ հայտնել են, իբր կարող են 39-42 մլն ՀՀ դրամի օգնություն ստանալ, որի դիմաց պահանջել են հիշյալ գումարի 10 տոկոսի չափով կանխավճար։
Այնուհետև, Ա.Թ.-ն և Տ.Ղ.-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմում ձեռքը կորցրած Մ.Հ.-ից հիշյալ պատրվակով պահանջել և 2025 թվականի դեկտեմբերի 20-ին ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 800 հզր ՀՀ դրամ, որը խարդախությամբ հափշտակել են:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամները համանման եղանակով փորձել են գումար հափշտակել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Ռ.Գ.-ից և Ա.Ա.-ից, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ վերջիններս հրաժարվել են գումար փոխանցել նրանց:
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ միաժամանակյա խուզարկություններ շուրջ մեկ տասնյակ հասցեներում:
Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ) :
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի հետ հանցավոր համաձայնություն ձեռք բերած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը