Թուրքիա-Իրան սահմանի մաքսային անցակետերում արտակարգ իրավիճակ չկա. դադարեցվել են միայն ամենօրյա ուղևորափոխադրումները
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ Թուրքիա-Իրան սահմանի մաքսային անցակետերում արտակարգ իրավիճակ չկա և սահմանային անցակետերը լիովին չեն փակվել, գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ նրա՝ առևտրային բեռնափոխադրումները շարունակվում են վերահսկվող եղանակով, փոխադարձաբար դադարեցվել են միայն ամենօրյա ուղևորափոխադրումները Աղրը-Գյուրբուլաք, Վան-Քափըքյոյ և Հաքքարի-Էսենդերե սահմանային անցակետերում։
Համապարփակ գնահատվել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո ստեղծված իրավիճակը, որպես նախազգուշական միջոցառում երկու ուղղություններով էլ դադարեցվել են ամենօրյա ուղևորափոխադրումները։ Բոլաթը նաև նշել է, որ Իրանը թույլ է տալիս իր քաղաքացիներին մուտք գործել երկիր Թուրքիայի միջոցով, իսկ Թուրքիան թույլ է տալիս իր քաղաքացիներին և երրորդ երկրների քաղաքացիներին մուտք գործել Թուրքիա Իրանից, հավելելով, որ Թուրքիան ուշադիր հետևում է մաքսային անցակետերում տիրող իրավիճակին ու ձեռնարկում անհրաժեշտ միջոցները անվտանգ, կարգավորված ու արագ անցումների համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը