Քրեական ու համայնքային ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է, առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք
Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ, Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում նույն գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդուն պատկանող շինությունում հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխվել 54-ամյա տղամարդը, Արտաշատի բնակիչ՝ 41-ամյա, Դվին գյուղի բնակիչ՝ 34-ամյա և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 37-ամյա տղամարդիկ։ Տոյոտայի զննությամբ՝ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է ինքնաձիգը։ Տղամարդիկ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը