Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արվարձաններին` թիրախավորելով «Հեզբոլլահի» ղեկավարներին
Իսրայելը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկում է շիական «Հեզբոլլահ» շարժումը։ Հարվածներն իրականացվել են այն բանից հետո, երբ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության, հայտնում է Reuters-ը։ Ականատեսների խոսքով՝ լսվել է ավելի քան տասը հզոր պայթյուն։
Գործակալության տվյալներով՝ սա 2024 թվականից ի վեր Բեյրութի այդ հատվածներին հասցված ամենաուժեղ հարվածներից է։
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» սկսել է գիշերային հարձակում Իսրայելի դեմ և կրում է լիակատար պատասխանատվություն հնարավոր սրացման համար։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ իրականացվել են թիրախային հարվածներ Բեյրութում գտնվող «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ, ինչպես նաև հարված է հասցվել խմբավորման ղեկավարներից մեկին Լիբանանի հարավում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը