Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով. Արսեն Թորոսյան
Որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, Կառավարության ճեպազրուցի ժամանակ ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու մասին որոշմանը։ «Որոշ կենսաթոշակներ ավելանալու են ավելի շատ: Մենք ունենք դեպքեր, որ բարձրանալու է մինչև տասնյակ հազար դրամներ, այսինքն՝ կերակրող կորցնողի և այլն:
Շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7000-8000 դրամ: Խոսքը վերաբերում է փոքրաթիվ քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում, այսինքն՝ միջինից մոտ 2 անգամ բարձր ստացող քաղաքացիներին է վերաբերում:
Բյուջետային ծախսերը, որոնք պետք կգան այս տարի այս ծախսը հոգալու համար, կլինի մոտ 80 մլրդ դրամի շրջանակում, որը մենք ունենք և վերաբաշխումների միջոցով կտեղափոխենք մեր բուջե՝ ԱՍՀՆ բյուջե:
Իսկ բուն որոշումը, որը մի որոշում չէ, լինելու են մի քանի որոշումներ, հավանաբար կա՛մ Կառավարության մոտակա նիստին, կա՛մ դրանից հետո կընդունվի, որովհետև պետք է նաև ծրագրային ապահովման բանաձևերի մեջ փոփոխություններ իրականացնենք, որի համար անհրաժեշտ են իրավական հիմքեր»,- ասել է նախարարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում