Փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է
Ապրիլի 1-ից կենսաթոշակառուներն իրենց թոշակները կստանան անկանխիկ եղանակով: Կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը կազմակերպելու նպատակով ԱՍՀ նախարարությունը մշակել է որոշման նախագիծ, որը Կառավարության՝ փետրվարի 26-ի նիստին ներկայացրեց նախարար Արսեն Թորոսյանը:
«Փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է: Նոր պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու քաղաքացիներին, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացն անելու, որևէ կերպ չզրկվեն կենսաթոշակը ստանալու իրավունքից:
Նախատեսում ենք սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև ՄՍԾ-ի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրավված լինել: Ամեն ինչը նկարագրված է:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ինքնակամ վճարման եղանակի փոփոխությունների գործընթացը շարունակվում է, և որ առավոտվա դրությամբ անկանխիկի համակարգ չտեղափոխված քաղաքացիների թիվը 15 հազար է: «Երբ մենք խոսում էինք այս գործընթացի սկզբի մասին (դեկտեմբերի մասին է խոսքը), ունեինք 50 հազար քաղաքացի: Այսինքն՝ այս 2-3 ամիսների ընթացքում մնացածը ինքնուրույն, մեր ՄՍԾ-ի աջակցությամբ կամ առկա ձևով դիմում գրելով կամ օնլայն ձևով դիմում գրելով արդեն իսկ տեղափոխվել են, և մենք խնդիր ունենք դա անել հնարավորինս շատ, որովհետև մարտի 5-ից դա արվելու է ավտոմատ: Քաղաքացիները ավտոմատ բաշխվելու են այն բանկերի միջև, որոնք համաձայն են մասնակցել այս գործընթացին»,- ասաց նա:
Նախարարը նաև ընդգծեց՝ քանի որ կենսաթոշակները բաշխվում են նախապես, հետևաբար այս քաղաքացիներն անկանխիկ եղանակով կստանան նաև նոր չափի կենսաթոշակները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում