Հայաստանի բնակչության ամսական ծախսերի մեջ բնակկոմունալ ծառայությունների գումարներն ավելացել են
«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի բնակչության ամսական ծախսերի մեջ սննդի, առողջապահության, կրթության համար հատկացվող գումարները տարեցտարի ավելի են նվազել, փոխարենը մարդիկ ավելի ու ավելի շատ են վճարում բնակկոմունալ ծառայությունների համար: Այլ կերպ ասած՝ մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաև վարկային պարտավորությունները մարել, և միայն դրանից հետո մտածում են ապրուստի մասին: «Ժողովուրդ» օրաթերթն ազգային վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ 2004թ. մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճարը կազմել է 56.1 տոկոս, իսկ 2016թ.՝ 42.1 տոկոս: Ընդ որում, գնալով ավելացել է թերսնվող բնակիչների թիվը, և 2016թ. թերսնված է համարվել յուրաքանչյուր 3 բնակչից երկուսը: Փոխարենն աճել է բնակկոմունալ ծառայությունների համար վճարի չափը. 2004թ. բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսերի 6 տոկոսը, իսկ արդեն 2016թ.՝ 14 տոկոսը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...