Դպրոցականների հետ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր
Փետրվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի աշակերտները:
Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ողջունել է աշակերտներին և ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արդյունավետ արձագանքման մեխանիզմներին, կրթության իրավունքի ապահովմանը, երեխայի տեսակցության իրավունքի իրացման խնդիրներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկություններին։
Քննարկվել են նաև տարբեր իրավիճակներում երեխայի լավագույն շահի երաշխավորման հարցեր։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ կազմակերպվող ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունը և խթանել նրանց ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության գործընթացում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում