Արդարադատության նախարարությունում 30 հաստիք է ավելացել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արդարադատության նախարարության հաստիքների քանակն ավելացել է 30-ով և սահմանվել 362 միավոր։ Լրացուցիչ 30 հաստիքային միավորի աշխատանքի վարձատրության նպատակով 2026–ի պետական բյուջեով գումար նախատեսված չէ։ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում որոշում կայացրեց այդ նպատակով հատկացնել շուրջ 133 մլն դրամ։ 30 հաստիքային միավորի ամսական աշխատավարձի ֆոնդը կազմում է 8,8 մլն դրամ, իսկ տարեկան լրացուցիչ անհրաժեշտ է 133,28 մլն դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2025–ին որոշվել է դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, որի հետեևանքով ՔԿՀ–ի 35 հաստիքային միավորը կրճատվել է։ Հենց այդ տնտեսված միջոցներն էլ կուղղվեն ԱՆ–ում 30 հաստիքների վարձատրությանը։ Դրա արդյունքում տնտեսված միջոցներից կմնա ևս 6,88 մլն դրամ, որը կուղղվի քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտվող ծառայողների վարձատրությանը։
Նշենք, որ կրճատված 35 հաստիքներից ինն աշխատակիցներ գտնվում են կադրերի ռեզերվում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում