Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ
Ողբերգական ավարտով հերթական ծեծկռտուքն այս անգամ տեղի է ունեցել Լոռու մարզկենտրոնում։
Փետրվարի 22-ին ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն, իսկ քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արտակ Ա․-ն՝ «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք» վնասվածքներ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ․-ի, 50-ամյա Մարտիկ Ռ․-ի, 22-ամյա Արմեն Ռ․-ի, 26-ամյա Ասատուր Ռ․-ի, իսկ մյուս կողմից՝ Արշակ Ա․-ի և Արտակ Ա․-ի միջև, որի ընթացքում Ասատուր Ռ․-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակ Ա․-ին և Արտակ Ա․-ին՝ պատճառելով վերոհիշյալ վնասվածքները։
Լոռու մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ․-ին, Ասատուր և Արմեն Ռ․-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Ըստ աղբյուրի, Արտակ և Արշակ Ա․-երը հարազատ եղբայրներ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում