Զեղծարարները ներկայանում են որպես Team Telecom Armenia-ի աշխատակիցներ
Team Telecom Armenia-ն զգուշացնում է․
«Սիրելի՛ բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել է հեռախոսային խարդախության այն ձևը, երբ զեղծարարները փորձում են մոլորեցնել քաղաքացիներին՝ ներկայանալով Team Telecom Armenia-ի աշխատակիցներ։ Նրանք պնդում են, թե, իբր, բաժանորդի հեռախոսահամարը կարող է անջատվել, եթե չկատարվեն որոշ «կարգավորումներ» 5G ցանցին միանալու համար։
Զեղծարարները WhatsApp-ի կամ այլ հաղորդագրությունների հավելվածների միջոցով բաժանորդներին ուղարկում են կասկածելի ծրագրեր կամ հղումներ՝ պահանջելով անջատել անվտանգության համակարգերը և տեղադրել այդ ծրագիրը:
Team Telecom Armenia-ի աշխատակիցները երբեք չեն խնդրում տեղադրել անհայտ ծրագրեր, անջատել անվտանգության համակարգերը, տրամադրել բանկային կամ ֆինանսական տվյալներ։ Team Telecom Armenia-ն արգելափակում է նման համարները և ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը բաժանորդներին պաշտպանելու համար։
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ 5G-ի ակտիվացման համար ոչ մի հավելված տեղադրելու կարիք չկա։ Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 100 կարճ համարին կամ գրել մեր պաշտոնական սոցիալական էջերին»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում