Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք
Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին և 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-ին և 28-ին ամբողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին և 28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:
Երևանում փետրվարի 26-ին սպավում է անձրև։ Փետրվարի 26-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Փետրվարի 27-ին և 28-ին, մարտի 1-ի գիշերն սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում