Հայաստանին հրաժեշտ կտան ՌԴ եւ ԱՄՆ դեսպանները
«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր զուգադիպությամբ` եկող ամսին Հայաստանին հրաժեշտ կտա ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, այլեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը. վերջինիս ժամկետը նույնպես լրանում է: Փաստացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրները ԵՄ համաձայնագրի ստորագրումից «րոպեներ» անց նոր դեսպաններ կունենան Հայաստանում:
Մեր տեղեկություններով, ԱՄՆ նոր դեսպանի ագրեմանը դեռ չի ուղարկվել ՀՀ ԱԳՆ։ Ով կլինի նա, դեռ չգիտեն կամ չեն ասում. հիշեցնենք` դեսպանի թեկնածությունը հաստատում է Սենատը:
Ի դեպ, ԱՄՆ-ն նոր դեսպան ունի նաեւ Ռուսաստանում` մեզ ոչ անհայտ մորմոն Հանթսմանի որդին: Քոչարյանն ավագ Հանթսմանին, հիշեցնենք, Հայաստանում կատարած հումանիտար գործունեության համար պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ Օսկանյանը «հետապնդվել» է Հանթսմանի «փողերի լվացման» համար:
Ի դեպ, Հանթսման կրտսերը Ռուսաստանում այս պահին «հայտնի» է նրանով, որ «մերժվում» է շատերի կողմից. ռուսաստանյան մեծ ու փոքր կալիբրի չինովնիկները նրա հետ հանդիպումներից խուսափում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...