Համայնքային և քրեական ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին վարչություն է ներկայացել 51-ամյա մի տղամարդ: Նա փետրվարի 13-ից հետախուզվում էր ավազակության նախապատրաստության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Երևան քաղաքի Նանսենի անվան զբոսայգում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր թմրամիջոց իրացնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ բացակայելու արգելք։
***
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Սիսիան քաղաքի Սյունիքի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նա հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
***
Փետրվարի 21-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 40-ամյա մի տղամարդ: Նա 2025 թ․ հուլիսի 1-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ