34-ամյա երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում. Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 20-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 34-ամյա վարորդին և 25-ամյա ուղևորին:
Բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը մեքենայի խցիկից ոստիկաններին է ներկայացրել լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ:
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ