Աջափնյակում կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և մի խումբ անձանց կողմից), 7 դրվագ՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով(սպանության փորձ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և մի խումբ անձանց կողմից), ինչպես նաև 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառություն)։ Անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում»,-ասացին դատախազությունից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ