ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով կազմակերպում է ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17-18 տարեկան միջնակարգ կրթությամբ՝ ՀՀ արական սեռի քաղաքացիների համար:
Ուսման տևողությունը 4 տարի է: Կուրսանտներն ապահովվում են անվճար քնելատեղով և սննդով, ինչպես նաև բարձր կրթաթոշակով: 3-րդ և 4-րդ կուրսերում օգտվում են ազատ ելքի իրավունքից և ավարտին ստանում են B C կարգի վարորդական վկայական: Շրջանավարտները, ստանալով լեյտենանտի զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներում և Երևան քաղաքում՝ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման ծրագրով ապահովվում 75-80ք.մ. մակերեսով բնակարանով (բոլոր ծախսերը իրականացվում է պետության կողմից):
Ցանկացողները մինչև մարտի 30-ը կարող են դիմել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն՝ ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015-57-91-77, 015-57-97-74 հեռախոսահամարներով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ