ՍԴ-ն քննության կառնի կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակման դեմ ՄԻՊ-ի դիմումը
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը:
Դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի` եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։
Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին։
«Պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին, այդ թվում՝ կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակումը, պետք է լինի օրինական, կանխատեսելի, համաչափ և ուղղված ընդհանուր շահին, իսկ սեփականությունից զրկումը՝ որպես առավել խիստ միջամտություն, կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում և օրենքով հստակ ամրագրված պայմաններով»,- ընդգծում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված կայուն իրավական դիրքորոշումներով ևս հաստատվում է, որ սեփականության իրավունքը հանդիսանում է սահմանադրական հիմնարար իրավունքներից մեկը, որի սահմանափակումը, ինչպես նաև սեփականությունից զրկումը հնարավոր է բացառապես օրենքով ամրագրված կարգով և պայմաններով։
Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ թեև անձն օրենսդրորեն ձեռք է բերում կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք, սակայն գործող օրենսդրության կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը` ստեղծելով իրավիճակներ, երբ անձը ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, բայց կոնկրետ ժամանակահատվածի համար զրկվում է իրեն հասանելիք կենսաթոշակից:
Խնդրին բախվում են բազմաթիվ քաղաքացիներին, որոնցից շատերը` հարցին լուծում գտնելու նպատակով, դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ