ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը, «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11.372.640 ՀՀ դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:
Անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։
ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու հետևանքով տնտեսվարողին պատկանող բեռը չի ենթարկվել մաքսային հսկողության, և ընկերության տնօրենի կողմից մաքսային վճարները չվճարելու նպատակով թաքցվել է հարկման ենթակա բեռը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 11.372.640 ՀՀ դրամի վնաս։ Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բաժնի պետին, նրա տեղակալին և նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 46-290-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած՝ բեռի լիազոր ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Վերջինիս, ինչպես նաև բաժնի պետի և տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն ՀՀ դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ