Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 9-ին հաղորդում է ստացվել, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16-ի սահմաններում «Օպելի» վարորդը լիցքավորելով 1000 դրամի գազ՝ վճարել է 20 000 դրամանոցով և ստանալով մանրը՝ լիցքավորողին խնդրել է մանրել ևս մեկ 20 000 դրամանոց: Որոշ ժամանակ անց լիցքավորողը նկատել է, որ երկու թղթադրամն էլ կեղծ են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչը:
Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ 47-ամյա տղամարդը գտնվում է Հրազդան քաղաքում: Համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Գուգարքի բաժին և հայտնել, որ հուշանվեր-թղթադրամները ձեռք է բերել օնլայն գնումների հարթակի միջոցով, նաև ներկայացրել է 20 000 դրամ անվանական արժողությամբ 46 հուշանվեր-թղթադրամ։
47-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ