ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան: Մեքենան ենթարկվել է մաքսային զննության: Տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հանտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր:
Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ, որից 540 գրամը` ոսկենման մետաղից են եղել, իսկ 2779 գրամը` սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ