Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել
Բաքվի դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նշվում է, որ մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։
Ավելի վաղ դատարանը հրապարակել էր ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ կեղծ դատավճիռները։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման, քանի որ վճռի հրապարակման պահին նրանց 65 տարին լրացած է եղել, իսկ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառել։
Բաքվի դատարանը կեղծ դատավարության արդյունքներով նաև 19 տարվա ազատազրկման է դատապարտել Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ