Ատոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահ
Այս տարի Մեծամորի ատոմակայանը ավելի երկար ժամանակով է դադարեցնելու աշխատանքը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն այսօր «Ռադիոլուր»–ին վստահեցրել է, որ հոսանքի դեֆիցիտ չի լինի։ Մեսրոպ Մեսրոպյանը ասել է նաև, որ ռիկսեր չի տեսնում, եթե Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցվի։ Ըստ նրա՝ այժմ 51 մոդուլային ատոմակայանի սերտիֆիկացում է կատարվում։ Նա ամփոփել է 2025–ի աշխատանքները։ ՀԾԿՀ նախագահը նշել, որ ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամ, ևս 20 մլն դրամ՝ «Վեոլիա ջուր»–ը, իսկ «Տելեկոմ Արմենիա»–ն՝ 10 մլն դրամ։
Ընկերությանը լիցենզիայից զրկելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետությունը պետք է բանակցություններ սկսի, սեփականատիրոջը որոշակի գումար առաջարկի և փորձի հետ գնել այն։ Նրա խոսքով՝ այդ եռամսյա ժամկետը դեռ չի ավարտվել։ Մեսրոպյանը վստահեցրել է, որ ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում։ Նա հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող է գերակա հանրային շահ ճանաչվել, եթե պետության և սեփականատիրոջ միջև համաձայնություն ձեռք չբերվի։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ