Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունը
2025-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: «Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից, որովհետև այստեղ մենք ոչ թե գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից, և արձանագրել ենք հիմնականում ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ քանակի առգրավում որպես այդպիսին, և ռազմավարական մոտեցումը շատ սինքրոն իրավապահ ամբողջ համակարգում կարողացել ենք տեղ հասցնել և այս պահի դրությամբ նմանատիպ լավ ցուցանիշներ ունենք»,- ասաց նա:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունը, ըստ այդմ՝ աճել են բացահայտված հանցագործությունների թվերը:
«2025-ին պարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2414 դեպք՝ նախորդ տարվա 1866-ի դիմաց, և պարեկային ծառայության ջանքերով առգրավվել է շուրջ 32 կգ թմրամիջոց»,- ասաց նախարարը:
Նախորդիվ լինում էին նաև դեպքեր, երբ առաքանիներով ներմուծման ժամանակ փոքր չափաքանակներով թմրամիջոցներ էին հայտնաբերվում: Ըստ նախարարի՝ ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ որոշակի փոփոխություններ են իրականացվել նաև փոստային առաքանիների մասով, և պարտադիր է դարձել ստացողին առնչվող նշումը: Արդյունքում՝ 30,1 տոկոսով այսպիսի ներմուծումների մասով դեպքերը կրճատվել են:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ