ՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ըստ նախագծի՝
* աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման համար փոխհատուցում տրամադրելու գործընթացում պետության հետ համատեղ կարող են ներգրավվել նաև ոչ պետական կազմակերպությունները,
* հստակեցվում է անկախ կյանքի կենտրոն հասկացությունը և գործունեությունը, սահմանվում են միասնական կանոններ ու մոտեցումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,
* հստակեցվում է անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացը․ այն կդառնա եռակողմ՝ մեկ պայմանագրի կնքմամբ,
* ֆունկցիոնալության գնահատում անցած և գործող գնահատման որոշում ունեցող անձինք նոր ծառայություն ստանալու համար կրկնակի գնահատում չեն անցնի․ փոփոխությունը կկատարվի միայն Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ)։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ