ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին քվեարկության արդյունքում ընդունեց մի շարք նախագծեր:
Չընդունվեց միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, համաձայն որի՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր դադարեցնել ՀՌՀ անդամի լիազորությունները:
Ըստ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Նա նաև քաղաքական ընդդիմախոսների վերաբերյալ ձևակերպումներ է տվել՝ «խուժան» և այլ արտահայտություններով անելով:
Կոռուպցիայի կանխանգելման հանձնաժողովի կարծիքի համաձայն՝ խախտում եղել է, բայց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները արդյոք պե՞տք է դադարեցնել, հանձնաժողովին չի առնչվում:
Հակոբ Հակոբյանն Ազգային ժողովի իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հակադաշնակցական չէ և չի ատում դաշնակներին. «Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով: Ես իրավունք ունեմ, մտավորական եմ, պարտավոր եմ»:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել հարցի քվեարկությանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ