Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝ ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 58, դեմ` 24, և ձեռնպահ` 3 պատգամավոր։
Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Այսուհետ հողերը ՀԱԵ–ին կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակն է ոչ թե սահմանափակել որևէ կազմակերպության գործունեությունը, այլ ապահովել հողերի օգտագործման առավել ճկուն և վերահսկելի համակարգ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ