«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն։ Նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով։ Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Կուսակցության պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ներկայացվել է կուսակցության քաղաքական օրակարգը և հայտարարվել վարչապետի թեկնածուի անունը։ Հիշեցնենք, որ համագումարի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ էր ընտրվել Սամվել Կարապետյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ