Վահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններում
«Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել իր կուսակցության նախընտրական ցուցակը 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վահան Բաբայանը։
«Հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները և ստեղծված իրավիճակը, այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձևաչափերը:
Շատ քաղաքական հարցերում ունենալով միևնույն մոտեցումները՝ առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին և հաշվի առնելով պարոն Հարությունյանի մեծ փորձը նաև առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին»,- գրել է Բաբայանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ