Մատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի
Զարգացման և ներդրումային ծրագրերից հայտնում են, որ տասնամյակների երազանքը դառնում է իրականություն․ «Մատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի, որը կվերափոխի տարիներ շարունակ անապատային մնացած դարավանդը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Armenia Tree Project-ի կողմից, որի նպատակն է տարածքը վերածել իսկական հեքիաթային պարտեզի։
Կանաչապատումը նախատեսվում է իրականացնել մեր բնությանն ու կլիմային բնորոշ ծառատեսակներով և ծաղկային հարուստ բազմազանությամբ։ Այգին կլինի ոչ միայն կանաչ ու ստվերառատ, այլև պտղատու ծառերով լի՝ հիշեցնելով հին Երևանի այգիների շունչն ու մթնոլորտը։
Գարնան հետ կմեկնարկեն դարավանդների ձևավորման և ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները, իսկ ծառատունկը նախատեսվում է աշնանը՝ COP 17-ի միջոցառումների շրջանակներում։
Այս նախագիծը կարևոր քայլ է Երևանի կանաչ ենթակառուցվածքների զարգացման, կայուն քաղաքային միջավայրի ձևավորման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ։
Դարավանդային ճեմուղիներով նախագծին կարող եք ծանոթանալ ձեռագրատան գիտական մասնաշենքում։ Ցուցադրությունը բաց է մինչև մարտի 6-ը, մուտքն ազատ է։
Նկարը գեներացված է ԱԲ-ի կողմից»։
radiolur


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ