Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին
Ըստ «World travel index»-ի Հայաստանն ընդգրկվել է ճամփորդությունների համար ամենաապահով երկրների ցանկում․ 193 երկրների շարքում 13-րդ տեղում է՝ 90,27 ինդեքսով։ Ցուցանիշը ձևավորվել է միջազգային հանրության ընկալումների, վերլուծությունների և զբոսաշրջիկների գնահատականների հիման վրա։
Զբոսաշրջիկների անվտանգության ապահովումն առաջնահերթություն է նաև Ներքին գործերի նախարարության համար․
«Ներքին գործերի նախարարության ոլորտային բարեփոխումներն ուղիղ ազդեցություն են ունեցել ոչ միայն զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ոլորտում, այլև մեր յուրաքանչյուր քաղաքացու համար։ Կառանձնացնեի Ոստիկանության ներկայությունը, ինչը զբոսաշրջիկի համար արդեն իսկ ապահովության զգացում է, նաև հանցագործությունների կանխման առաջին կոմպոնենտներից մեկը »,- ընդգծել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։
✔️Ոստիկանությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում օտար լեզուների իմացությանը։ Ծառայողների ընդունելության ժամանակ խրախուսվում է երկրորդ կամ երրորդ լեզվի իմացությունը։
✔️ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ հասարակական կարգի պահպանության միջոցառումները և տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ զբոսաշրջիկները գոհունակություն են հայտնում, որ ոստիկաններից որևէ տեղեկություն ճշտելիս նկատում են նրանց պատրաստվածությունն ու պատրաստակամությունը։
✔️«World travel index»-ի տվյալներով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ