Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում փետրվար ամսից մեկնարկել և ակտիվ կերպով ընթանում են «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումները։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ դրանց նպատակն է Գեղարքունիքի մարզի համայնքներում մասսայականացնել ձմեռային մարզաձևերը և ազգային խաղերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից համագործակցված աշխատանք տանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուղղությամբ, մարզի ազգաբնակչության առօրյայում արմատավորել առողջ ապրելակերպ։
«Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումների ծրագրի ցանկում ընդգրկված են մասսայական դահուկավազք, մրցումներ՝ սահնակներով, պարանի ձգում, կշռաքարերի բարձրացում, մարզական ցուցադրական ելույթներ, սպորտային տարաբնույթ խաղեր, բարձունքի գրավում, ձնագնդիով / կամ թենիսի գնդակով / հարված նշանակետին, պորտլանդիայի անցկացում, մրցումներ` ազգային խաղաձևերից և այլ մարզաձևերից։
Մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող միջոցառումների ընդհանուր ղեկավարումը իրականացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։
«Գեղարքունյաց ձմեռ–2026»-մարզամշակութային միջոցառումների դպրոցական փուլին կհաջորդեն համայնքային փուլի մրցումները։
Նյութերը՝ radiolur


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ