Բարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացել
Ղազախստանում մայրն իր երեխաներին ցած է նետել հինգերորդ հարկի պատուհանից։ Այս մասին գրում է Nur.kz-ը՝ հղում անելով Ժամբիլի մարզի ոստիկանության դեպարտամենտին։ Դեպքը տեղի է ունեցել Տարազ քաղաքում։ Բարձրությունից ընկնելու հետևանքով 2021 և 2023 թվականներին ծնված երեխաները հրաշքով են ողջ մնացել, սակայն գլխուղեղի փակ վնասվածքներ և ուղեղի այտուց են ստացել։ Ավագ երեխայի մոտ հայտնաբերվել է նաև ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով։
Բժիշկներն այժմ պայքարում են տուժածների կյանքի համար։ Փոքրիկ պացիենտներին արդեն արվել է գլխի, կրծքավանդակի և կոնքի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), լապարոցենտեզ և սկսվել է հակաայտուցային թերապիա։ Ավագ երեխան պետք է նաև ոտքի վիրահատության ենթարկվի։ Դեպքի առթիվ սկսվել է նախաքննություն, կասկածյալը ձերբակալվել և տեղափոխվել է ժամանակավոր պահման վայր։ Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Կնոջ նման արարքի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ