Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը մեթադոն տեսակի թմրամիջոց է իրացնում, նաև պահում է մարիխուանա տեսակի թմրամիջոց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը և երկու համաքաղաքացիները հայտնաբերվել, ձերբակալվել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են մարզային վարչություն: Ձերբակալման ժամանակ ուղևորներից 42-ամյա տղամարդը մեքենայի մեջ մեթադոնային լուծույթով ներարկիչ է գցել: Բացատրական աշխատանքի արդյունքում 43-ամյա տղամարդը հայտնել է, որ «Օպել» մակնիշի մեքենայում մարիխուանա և մեթադոն տեսակի թմրամիջոցներ կան:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, մեթադոն թմրամիջոցի նմանվող հեղուկով տարաներ և նույն հեղուկով ներարկիչ, գաղտնի փականով երկու դանակ և այլ առարկաներ:
Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել նաև հունվարի 26-ին: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Վանաձորի Հալաբյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնի լուծույթով ներարկիչ և հոգեմետ դեղերի գրառումներով սրվակներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեթադոնը նրան իրացրել էր 48-ամյա համաքաղաքացին, որը նույնպես հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն և հայտնել, որ 33-ամյա երիտասարդին ինքն է թմրամիջոց իրացրել: Նախաձեռնվել են քրեական վարույթներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ