Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հնարավոր է երկարաձգել աշխատանքի ընդունվելիս էլեկտրոնային ստորագրություն ունենալու պարտադիր պայմանի կիրառումը։ Այն նախատեսված էր գործարկել այս տարեսկզբից։
«Մի կարևոր հանգամանք կա. քանի որ նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգ ենք ներդնում, որը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի, խնդիր է առաջանում այս պահին տրամադրվող ID քարտերի և ապագայում տրամադրվող ID քարտերի հետ բալանսի միջև: Նաև դրանով պայամանավորված՝ կարող է լուծումներ գտնենք, որովհետև եթե նույնիսկ հիմա օրուգիշեր աշխատեն այդ սարքերը, թեև սահմանափակ թողունակություն ունեն, հետո կարիք է լինելու անցում կատարել նորերին»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ու մի շարք այլ պատճառներով հնարավոր է ժամկետների վերանայում։ «Որպեսզի չզրկվի իր աշխատանքի իրավունքից այդ պատճառով, քանի որ նոր կնքվող աշխատանքային պայմանագրերը հիմա պետք է լինեն էլեկտրոնային»,- ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ կա մոտ 200 հազար քաղաքացի, որ չունի էլեկտրոնային ստորագրություն, և պետք է անել այնպես, որ անցումը լինի «անցավ»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ