Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն` միանվագ 1 մլն դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այդ անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։
«Այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, որն ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում` Հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմական բարդ շրջան, երկրաշարժ, 1990-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։ Այս մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են, նրանց կենսագրությունը՝ մեր պատմության մի մասնիկը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Այս միանվագ գումարն անձը չի ստանա, եթե կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը, գումարը չի վճարվի նաև նրա մահվան դեպքում։ Միանվագ գումար չի տրվի նաև այն անձանց, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են այս աջակցությունը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ