ԱԺ հերթական լիագումար նիստերից առաջ խորհրդարանական հանձնաժողովները սկսել են նախագծեր քննարկել։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ներառված նախագծերի հիմնական մասը առաջին ընթերցման է ներկայացվելու։ Դրանցից մեկի հեղինակները ՔՊ խմբակցության անդամներ Ծովինար Վարդանյանը և Արուսյակ Մանավազյանն են։ Առաջարկում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որոնց համաձայն՝ առողջապահական ծառայությունների համար վճարելիս էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր կլինի։
Վճարումները՝ բացառապես անկանխիկ եղանակով։ Առողջապահական հաստատություններում սա արդեն մի քանի տարի է, ինչ պարտադիր է․ վճարումները կատարվում են POS տերմինալով ու բժշկական հաստատություններում դրված տերմինալներով, որոնք սակայն, միշտ չէ, որ կտրոն են տալիս։
Այսպիսով, ամբողջական տվյալները կհավաքվեն ArMed հավելվածում։ Սա, ըստ նախագծի հեղինակի, կօգնի համակարգը միասնական դարձնելուն, հնարավորություն կտա հասկանալու, թե որ ծառայություններից են մարդիկ օգտվում․
Էլեկտրոնային ՀԴՄ–ն կարտացոլվի քաղաքացու ArMed հավելվածի անհատական հաշվին։ Հարկային հաշվի ու ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրվի յուրաքանչյուր ծառայության անհատականացման նույնակացված ծածկագիրը։ Սա ցույց կտա, թե որ ծառայությունից է օգտվել քաղաքացին ու որքան է վճարել դրա համար։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքում է՝ միշտ չէ, որ անկանխիկ վճարումների ժամանակ հնարավոր է փոխանցում կատարել։ Առողջապահական ծառայությունների դեպքում սա արդեն խնդիր է։
Օրերս առողջապահության նախարարը հայտարարեց, որ առաջիկայում ArMed համակարգում կտեղադրեն այն դիմումի ձևը, որով կրկնակի գանձման դեպքում քաղաքացին կարող է մեկ անգամ լրացնել այն, հաշվեհամար տրամադրել ու հետ ստանալ հավելյալ վճարած գումարը։ Մինչև այդ, դիմումը պետք է լրացվի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կայքում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ