Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներ
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և շինարարական աշխատանքներ, որոնք կշարունակվեն նաև հաջորդ տարվա ընթացքում՝ բոլոր ՔԿՀ-ներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Մենք շատ լայնածավալ վերանորոգման շինարարական աշխատանքներ ենք իրականացրել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և այդ աշխատանքները շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում»,– նշեց նախարարը։
Սրբուհի Գալյանը հիշեցրեց նաև, որ հաջողվել է փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը, որը այլևս չի գործում։ «Մեզ վերջապես հաջողվեց փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը։ Այսինքն՝ մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ դրա փոխարեն «Արմավիր» քրեակատարողական կենտրոնում այժմ գործում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ստացիոնար ստորաբաժանում։ «Այս բարեփոխումը իրականացրել ենք Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք դատապարտյալներին մատուցել բժշկական պատշաճ սպասարկում»,– ընդգծեց արդարադատության նախարարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ