Դատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով:
Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 26-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը: Վճիռներով դադարեցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց կառուցապատման իրավունքները:
Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ նշված հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պետական գրանցում կատարելու համար:
Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝
- Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
- Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝1 քմ մակերեսով հողամասը,
- Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող8 քմ մակերեսով հողամասը,
- Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
- Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը,
- Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝001 հա մակերեսով հողամասը,
- Անկախության 1/54 հասցեում գտնվող՝8 քմ մակերեսով հողամասը,
- Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
- Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,
- Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝03 հա մակերեսով հողամասը:
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ