ԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցել
ԱՄՆ ռազմական ուժերը Իրանի Shahed-139 անօդաչու թռչող սարք են խոսել։ Այն մոտեցել էր Արաբական ծովում գտնվող USS Abraham Lincoln ավիակրին. հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ Միջադեպի մասին առաջինը հաղորդել էր Reuters գործակալությունը։ Խոցումը կատարվել է F-35C կործանիչով՝ ինքնապաշտպանության և ավիակրի անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով։
Իրանի ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանությունից։ Իրանի պետական Tasnim գործակալությունը հաղորդել է, որ միջազգային ջրերում կապը կորել է մեկ ԱԹՍ-ի, սակայն պատճառը դեռ անհայտ է։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ դիվանագետները փորձում են կազմակերպել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին զգուշացրել էր, որ եթե համաձայնություն չհասնի, ապա «վատ բաներ» կլինեն՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը շարժվում են Իրանի ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը