Երկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ սոցցանցերում ու որոշ լրատվականներում շրջանառվող տեսանյութով ներկայացվածը, թե իբր Երևանի քաղաքապետարանի շտապօգնության բրիգադի` «Արմենիա» ՀԲԿ տեղափոխած 2 անձի բուժօգնություն չի տրամադրվել, չի համապատասխանում իրականությանը:
«Արմենիա» ՀԲԿ-ի բուժանաձնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոկսիկացիայից դուրս գալու համար այս բուժկենտրոնում բուժօգնություն են ստացել. երբևէ հաշվի չի առնվել ո՛չ նրանց ազգային պատկանելությունը, ո՛չ վճարունակ լինել- չլինելը:
Սակայն, երեկ նույն այս տղամարդիկ բուժօգնության կարիք չեն ունեցել, հետևապես, բժիշկների արձանագրմամբ` Սուր թունավորումների և վերակենդանացման բաժանմունք կամ որևէ այլ բաժանմունք հոսպիտալացնելու ցուցում չի եղել:
«Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկները, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքի վարիչը, մոտեցել են շտապօգնության մեքենային ու տեղում զննելով տղամարդկանց, պարզել` նրանք ընդամենը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինտոկսիկացիոն վիճակ չի եղել:
Հայտնի տեսանյութի նկարահանումից րոպեներ անց տվյալ անձինք սթափվել են և իրենց ոտքով հեռացել:
Սիրելի քաղաքացինե՛ր և գործընկերնե՛ր, վստահեցնում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, ով ունի բժշկական օգնության, շտապ և անհետաձգելի բուժօգնության կարիք, անպայման ստանում է այն»,- ասվում է գրառման մեջ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ