Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում փետրվարի 3-4-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է` 3-6 մ/վ, փետրվարի 3-7-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 3-ի առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ը նույնքան կբարձրանա։
Երևանում փետրվարի 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-ին և 6-ին, 7-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի առավոտյան սպասվում է մառախուղ։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածի տարածաշրջանում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բնակավայր ձյուն է տեղում։
Աշոցքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում ձնախառը անձրև է տեղում, իսկ Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Հրազդանի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ