Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցը՝ ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, որով պահանջվում էր հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը դատարան էր դիմել՝ պնդելով, թե 9-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած այն պնդումը, ըստ որի «ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր», կեղծ է և հանդիսանում է զրպարտություն ու վիրավորանք։
Դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը բազմիցս նշել է, որ նախադասությունը մեջբերում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից։ Վճռում էլ նշված է, որ պատասխանողն առարկել է հայցի դեմ՝ նշելով, որ մատնանշված դասագրքային նյութերում զրպարտություն բովանդակող տվյալներ առկա չեն, իսկ հեղինակը հիմք է ընդունել Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածված տեղեկությունները։
Դատարանն արձանագրել է, որ տվյալ գործով հիմնավորված չէ այն հանգամանքը, թե նշված տեղեկատվության տարածմամբ արատավորվել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վճռում նաև նշվում է, որ ներկայացված գրավոր ապացույցներով չեն հաստատվում պատասխանողների կողմից հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու դիտավորության առկայությունը։
Դատարանը եզրակացրել է նաև, որ անբավարար են այն ապացույցները, որոնք կհաստատվեին պատասխանողների կողմից հայցվորի հեղինակությունը նսեմացնելու փաստը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ