Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մոտ 1 ամիս է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 57/12 շենքի բնակիչները հայտնվել են քաշքշուկի առաջ։ Shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչները, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղում Շենգավիթի թաղապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին. «Հունվարի 1-ից առաջին մուտքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով ջուրը դուրս է գալիս, լցվում նկուղ։ Ջրի հսկայական կորուստ է առաջանում, նաև քայքայվում են շենքի հիմքերը։
Դիմեցինք «Վեոլիա ջուր», պատասխանեցին, որ եթե վթարը շենքի նկուղային հատվածում է, դա Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի կամ համատիրության գործն է։ Իրենք էդտեղ անելիք չունեն։ Դիմեցինք քաղաքապետարանի թեժ գիծ, նաև գրավոր։ Այնտեղից ուղարկում են Շենգավիթի թաղապետարան, ու այսպիսի բյուրոկրատական քաշքշուկ։ Միայն թղթերն են ավելանում, բայց հարցը չի լուծվում»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը