Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում: Այս տարի 80 մլն դրամ ծախսել էր «Էրեբունի Երեւան» տոնակատարությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տեղեկացրել են, որ «Համով-հոտով Երեւան», «Երեւան ՏԱՐԱԶ ֆեստ», Երեւանի գարեջրի եւ «Ձմերուկի» փառատոների կազմակերպման եւ անցկացման նպատակով քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 մլն ՀՀ դրամ (մոտ 43 հազար դոլար), իսկ 2017թ.՝ 16 մլն ՀՀ դրամ (մոտ 33 հազար դրամ):
Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը որպես գործընկեր աջակցել է եւս 10 փառատոնի: Սակայն քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան` չեն մանրամասնել՝ դրանց որքան գումար է հատկացվել տեղական բյուջեից:
Մեկ փաստ էլ՝ բացի համայնքային բյուջեից` նման միջոցառումների համար ահռելի գումարներ դուրս են գրվում նաեւ «Երեւան» հիմնադրամից, որը քաղաքապետարանի «սեւ գանձարկղն է», եւ որի եկամուտներն ու ծախսերը պահպանվում են ՀՀ պետական կամ ռազմական գաղտնիքի պես:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...