QR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. Ավանեսյան
Ունենք Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003, և Առողջության ապահովագրության հիմնադրամի զանգերի կենտրոն՝ 8866: Առողջապահության նախարարության թեժ գիծը 24-ժամյա ռեժիմով է աշխատում, իսկ զանգերի կենտրոնը՝ մինչև ժամը 20:00-ը: Շնորհակալ ենք քաղաքացիներից, որ ակտիվ զանգում են, ներկայացնում առաջարկություններ և բողոքներ: Այս մասին Ազգային ժողովում, Առողջության ապահովագրության համակարգի խնդիրների քննարկման ժամանակ ասել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշել է, որ համակարգի գործարկման առաջին երկու շաբաթներին, ամեն օր մոտ 5,000 զանգ են սպասարկել, հիմա թվերը նվազում են, բայց նախարարության համար այդ հետադարձ կապը կարևոր է: «Մյուս շաբաթվանից բժշկական կենտրոններում փակցված կլինեն QR կոդեր, որոնք սկանավորելով Ձեր մոտ կբացվի շատ կարճ հարցաշար՝ կոնկրետ հարցերով, և այնտեղ կարող եք անանուն լրացնել Ձեր դիտարկումները:
Դա մեզ հնարավորություն կտա մեր քաղաքացիների գոհունակությունը չափել, հասկանալ խնդիրները: Բողոքը պետք է այնպիսին լինի, որից կարողանանք ինչ-որ բան քաղել, որ տեսնենք՝ ինչում է եղել խնդիրը. սպասել են, բարեհամբույր չեն եղել, վճար են գանձել և թե այլ դեպք»,-մանրամասնել է Ավանեսյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը