Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ
Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին հունվարի 24-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով ժամը 17-ին բաժին ներկայացվեց Աստղաձոր գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ։
Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է, նա հայտնեց, որ բակում կայանված «Վոլքսվագեն» և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի մեքենաներում թմրամիջոց է պահում։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Զննությամբ «Վոլքսվագենի» սրահում հայտնաբերվեց 36 փաթեթ՝ ընդհանուր մոտ 83 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներով, իսկ «Օպելում»՝ կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ։
Ըստ երիտասարդի՝ զանգվածները մարիխուանա են, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը