ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պետական սահմանի Ագարակի անցման կետում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, որոնց անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանով ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցները հնարավորինս արագ ստանան համապատասխան մաքսային ձևակերպումներ և բացթողնվեն անցման կետի տարածքից։ Միաժամանակ, մաքսային գործառնությունների նկատմամբ իրականացվող մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես վերջին շրջանում, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների և բեռնատար տրանսպորտային միջոցների փոխադրողների (վարորդների) կողմից մաքսային ձևակերպումների համար երբեմն ներկայացվում են թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր։
Կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է 1 ժամվա ընթացքում մաքսային մարմնին ծանուցել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանման մասին՝ ներկայացնելով Օրենսգրքի 89-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները։ Բացի այդ, փոխադրողը կամ Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձինք ժամանման մասին ծանուցման պահից սկսած՝ 3 ժամվա ընթացքում պարտավոր են կատարել համապատասխան մաքսային գործառնություններից որևէ մեկը․
- ապրանքները հանձել ժամանակավոր պահպանման,
- լրացնել մաքսային հայտարարագիր,
- Միության մաքսային տարածքից արտահանել ապրանքները։
Միաժամանակ, Օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված է, որ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ի թիվս այլ փաստաթղթերի, ներառում են նաև տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր և փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր (ինվոյս, հաշիվ-ապրանքագիր և այլն)։ Հետևաբար, վերը ներկայացված մաքսային գործառնությունների իրականացման (ժամանակավոր պահպանման հանձնելու կամ մաքսային հայտարարագրի լրացման) համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները չներկայացնելու դեպքում՝ փոխադրողը կամ շահագրգիռ այլ անձինք նույն ժամանակահատվածում պետք է ձեռնարկեն միջոցներ՝ ապրանքների և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների Միության մաքսային տարածքից վերաարտահանման համար։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ ԻԻՀ-ում գրանցված (հաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցների համար ՀՀ մուտք գործելիս ենթակա են վճարման ճանապարհային և բնապահպանական հարկեր։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը